Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղը (2:2). հռոմեական ակումբը չէր նշել հայ կիսապաշտպանի բացակայության պատճառը:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը Մխիթարյանը դեռևս շարք չի վերադարձել:
Հայաստանի հավաքականի ավագի՝ Ա Սերիայի 27-րդ տուրում «Սպեցիայի» դեմ արտագնա խաղին մասնակցությունը հարցականի տակ է:
Հենրիխը մինչև շաբաթ օրը լրացուցիչ թեստեր կանցնի, որոնք կպարզեն, թե արդյոք նա կկարողանա՞ մասնակցել խաղին թե ոչ: