Նեյմար. «Լիոնել Մեսսին հնարավորություն ստացավ տեղափոխվել ՊՍԺ, և ես շատ ուրախ եմ դրա համար»

Բրազիլացի հարձակվող Նեյմարը ասել է, որ մի քանի տարի առաջ ցանկանում էր ՊՍԺ-ից վերադառնալ «Բարսելոնա»:

«Ես ցանկանում էի վերադառնալ «Բարսելոնա» 2019 թվականին. Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, բայց չստացվեց:

Որոշ ժամանակ անց Լիոնել Մեսսին հնարավորություն ստացավ տեղափոխվել ՊՍԺ, և ես շատ ուրախ եմ դրա համար։

Նա իմ ընկերն է, մենք շատ լավ ենք հասկանում իրար»,- ասել է բրազիլացին Fenomenos փոդքաստում: