Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջո Քոուլը բացատրել է, թե ինչու Էդեն Ազարը չնվաճեց «Ոսկե գնդակը»:
«Ազարը պետք է դառնար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
Այն ժամանակահատվածում, երբ «Ոսկե գնդակը» բաժին հասավ Լուկա Մոդրիչին, Ազարը պետք է ստանար այն, բայց նա ապրում է այնպես, որ երջանիկ ու գոհ լինի։
Էդենը հիանալի նկարիչ է։ Լավագույնը, ում հետ երբևէ խաղացել եմ: Նա Մեսսիի և Ռոնալդուի նման մտածելակերպ չունի, և դա նորմալ է, եթե Էդենը փոքր ինչ նպատակասլաց լիներ կհասներ ամեն ինչի»,- ասել է Ջոն: