Գոնսալո Իգուաին. «Հուսով եմ՝ նա կտեղափոխվի ՄԼՍ»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին հրավիրել է ՄԼՍ:

«Սա շատ լուրջ առաջնություն է, որը շարունակում է արագ զարգանալ: Այստեղ մեծ խաղացողներ են տեղափոխվում, և ես կարծում եմ, որ այդ զարգացումը կշարունակվի։

Հուսով եմ, որ Մեսսին կտեղափոխվի ՄԼՍ, դրանից կշահի և՛ առաջնությունը, և՛ երկիրը։ Եթե ​​նա դա ցանկանա, ապա կարող է երջանիկ լինել այստեղ»,- հարձակվողին է ցիտում Stats Perform-ը:

34-ամյա Մեսսին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում 8 գոլային փոխանցում է կատարել և խփել 2 գոլ: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին: