«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ակումբը նոր մարզիչ է փնտրում Դիեգո Սիմեոնեի փոխարեն։
«Սիմեոնեն մեր ակումբի կարևոր մասն է. Նրանից բաժանվելու մասին մտքեր չունեինք։
Տգեղ և տարօրինակ կլիներ սկսել փոխարինող փնտրել հենց հիմա»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: