«Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ չնախատեսված մարզում են անցկացրել

«Բարսելոնայի» ինը ֆուտբոլիստներ եկել էին մարզվելու ակումբի բազայում, չնայած այն բանին, որ գլխավոր մարզիչ Չավին թիմին հանգստյան օր էր տվել։

Ըստ լրագրող Ալեքս Պինտանելայի՝ երեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, չնախատեսված մարզում են անցկացրել Էրիկ Գարսիան, Ֆերան Տորեսը, Սերխիո Բուսկետսը, Մեմֆիս Դեպայը, Դանի Ալվեսը, Լյուկ դե Յոնգը, Սերխի Ռոբերտոն, Ռոնալդ Արաուխոն և Կլեման Լենգլեն։

Նշվում է, որ ֆուտբոլիստները ցանկանում են ինչպես հարկն է պատրաստվել ակումբի առաջիկա հանդիպմանը: