Թոմաս Տուխել. «Հարձակվողները նախկինում արդեն դժվարություններ ունեցել են «Չելսիում»»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այն դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են լոնդոնյան ակումբի հարձակվողները:

«Նախկինում հարձակվողներն արդեն դժվարություններ են ունեցել «Չելսիում», այնպես որ, հնարավոր է, դա նրանց համար ամենահեշտ գործը չէ:

Ինձ թվում է, որ «Չելսին» հայտնի է իր ուժեղ պաշտպանությամբ, ֆիզիկական պատրաստվածության շեշտադրմամբ և մրցակցային ֆուտբոլի հանդեպ որոշակի մոտեցմամբ:

Պաշտպանությունում աշխատանքի առումով բարձր պահանջներ ունենք մեր հարձակվողների նկատմամբ։ Մենք ձգտում ենք լինել աշխատասեր թիմ, որը ցանկանում է խաղալ տեխնիկապես՝ շեշտը դնելով ֆիզիկական պատրաստության վրա:

Սա բարդ սպորտաձև է։ Մենք շարունակելու ենք խաղալ մեր ուժերի նկատմամբ հավատով, աշխատել միասնական»,- ասել է «ազնվականների» գլխավոր մարզիչը։