Յուրգեն Կլոպը կիսվել է չեմպիոնական պայքարի մասին իր կարծիքով

Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ում տիտղոսի համար պայքարի մասին.

«Լիվերպուլը» մեկ խաղ պակաս խաղալով հետ է մնում առաջատար «Մանչեսթեր Սիթիից» 6 միավորով:

«Առջևում դեռ շատ հանդիպումներ կան։ Տիտղոսի համար պայքար կլինի, եթե կարողանանք հաղթել մնացած բոլոր խաղերում։

Ես հասկանում եմ մարդկանց ոգևորությունը,դա լավ է, բայց դեռ բարդ ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է Յուրգենը: