Հայտնի է դարձել, թե որքան կվաստակի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը դանիական «Օրհուս» ակումբի կազմում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ 30-ամյա խաղացողի աշխատավարձը կկազմի շաբաթական 5 հազար ֆունտ ստերլինգ։ Ընդ որում՝ նշվում է, որ Ուիլշերը թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը չէ։
Անգլիացին «Օրհուս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր՝ այն ևս 1 մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։