«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։
«Թոթենհեմը» նույնպես դեմ չէ, որ 28-ամյա անգլիացին նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրի, ակումբի հետ հայտնում է աղբյուրը:
Նշվում է, որ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է, որ հարձակվողը մնա լոնդոնյան ակումբում։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Թոթենհեմի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։