Բրիտանական The Mirror և The Daily Star պարբերականները հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտի պատճառով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման՝ Սանկտ Պետերբուրգից «Ուեմբլի» հնարավոր տեղափոխության մասին։
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 21-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ճանաչում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը:
Սպասվում է, որ այսօր՝ փետրվարի 22-ին, Մեծ Բրիտանիան կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված այդ որոշման հետ:
Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին, որպեսզի անհրաժեշտության դեպքում մշակի արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր։