Ոչ վաղ անցյալի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի բարձր խաղամակարդակը։
«Զարմանալի է, թե որքան հեշտ է նրա համար անել այնպիսի բաներ, որոնց հետ կապված ուրիշները մի փոքր ավելի դժվարություններ ունեն: Վերջին 15 տարվա ընթացքում ես Եվրոպայում չեմ տեսել որևէ մեկին, ով գոնե մի փոքր իր նման լավը լինի:
Երիտասարդական թիմերում մենք գիտեինք, որ Լեոն ցանկության դեպքում կարող է 5 գոլ խփել 2 րոպեում։ Նա պարզապես սկսում էր կտրուկ փոխել շարժման հետագիծն ու գոլ էր խփում: Երբ Լեոն ամբողջությամբ կենտրոնացած էր, նրա դեմ խաղում անհնար էր հաղթել։ Ես կարող էի փորձել խանգարել նրան, բայց հենց որ նա սկսում էր մանևրել, ես արագ կորցնում էի նրան»,- Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը: