«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:1) կիսվել է իր կարծիքով.
«Ես շատ գոհ և երջանիկ եմ։ Մենք արդյունավետ էինք գործում։
Առաջին խաղակեսը շատ լավ ստացվեց. Խաղը բարդ էր. Եվս մեկ արտագնա խաղ, որից գոհ մնացինք:
Երեք միավորով հեռանում ենք դժվարին խաղում։ Խփված բոլոր գոլերը ֆանտաստիկ էին։»,- ասել է մասնագետը: