Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Մոսկվայի «Դինամո» հնարավոր տեղափոխության մասին։
«ՌՊԼ-ի, մակարդակը բարձր է։ Հենրիխը այն ֆուտբոլիստների շարքին է պատկանում, որոնք իրենց առջև դնում են ամենաբարձր նպատակները:
Ես երկար ժամանակ չեմ խոսել նրա հետ, չգիտեմ, թե հիմա ինչ մտադրություն ունի նա։
Չեմ կարծում, որ Ռուսաստանի Պրեմիեր Լիգա տեղափոխությունը հետքայլ կլինի։
Եթե Մխիթարյանը ընտրի «Զենիթը», ապա կկարողանա խաղալ Չեմպիոնների Լիգայում, իսկ դա լավ հնարավորություն է»,-ասել է Մինասյանը: