Սիմոնե Ինձագի. «Փաստն այն է, որ մենք պետք է այլ վերաբերմունք ունենանք խաղի նկատմամբ»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 26-րդ տուրի «Սասուոլոյի» հետ խաղում կրած պարտությունը (0:2).

«Ես շատ զայրացած եմ մեր վերաբերմունքի համար, քանի որ չորեքշաբթի օրը խաղից հետո երեք օր ունեինք պատրաստվելու համար և գիտեինք, որ «Սասուոլոն» արտագնա խաղում հաղթել է «Միլանին» և «Յուվենտուսին», որ նրանք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում, և մենք պետք է զգույշ լինենք:

Երկրորդ խաղակեսում մենք ամեն ինչ փորձեցինք, շատ պահեր ստեղծեցինք, բայց մեր բախտը չբերեց։ Փաստն այն է, որ մենք պետք է այլ վերաբերմունք ունենանք խաղի նկատմամբ:» ,- ասել է մարզիչը: