«Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղի մասին։
«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա չորրորդ տեղը զբաղեցնել մրցաշրջանի ավարտից հետո։
Վերջին շրջանում թիմի շուրջ բազմաթիվ խոսակցություններ են պտտվում ֆուտբոլիստների հեռանալու, Պոլ Պոգբայի ու Ջեսի Լինգարդի չերկարաձգված պայմանագրերի մասին։
Մարդիկ սիրում են խոսել այդ մասին: Ֆուտբոլիստները պետք է կենտրոնանան և լավ անցկացնեն մնացած հանդիպումները:
«Մանչեսթեր Յունայթեդի» համար առաջիկա ամիսները շատ կարևոր են լինելու»,- Կինի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։