«Ինտերն »ու կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը պայմանավորվել են պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ խորվաթ ֆուտբոլիստն այսօր նոր համաձայնագիր կկնքի միլանյան ակումբի հետ: Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին, իսկ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։ 29-ամյա խաղացողի տարեկան կվաստակի 6 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր Բրոզովիչի ծառայություններով «Բարսելոնայի» հետաքրքրության մասին։