Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել Գարեթ Բեյլի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ուելսցին մադրիդյան թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Հաղորդվում է, որ նա առաջարկներ է ստացել Պրեմիեր Լիգայի և MLS-ի ակումբներից։

Այս մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։