Բիլբաոյի «Ատլետիկը» Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի տնային խաղում 4։0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»։
Դանի Վիվիանը, Օյան Սանսեթը, Ինակի Ուիլյամսը և Իկեր Մունյաինը մեկական գոլ խփեցին Սան Սեբաստիանի ակումբին։
Ըստ Opta-ի, բասկյան դերբիում այս հաղթանակը «առյուծների» համար ամենախոշորն էր ավելի քան 62 տարվա ընթացքում։
Վերջին անգամ նման հաշիվ գրանցվել էր 1959 թվականի հոկտեմբերին: