«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը խոսել է իր խաղի ու բարդ գրաֆիկի մասին։
Մարոկկացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայում լոնդոնյան թիմի վերջին երեք հանդիպումներում (Բրայթոն, Թոթենհեմ և Քրիսթալ Փելաս):
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես հիանալի մարզավիճակում էի, հաճույք էի ստանում ֆուտբոլից։
Փորձում եմ անել առավելագույնը, և դա ամենակարևորն է:
Այսպիսի խիտ գրաֆիկով մրցաշրջանի այս շրջանում ամենակարևորը հանդիպումներում հաղթելն է՝ անկախ նրանից, թե ինչպես։
Իհարկե, ցանկանում եմ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է»,-ասել է Հակիմը: