«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանացի ֆուտբոլիստի մոտ հիվանդությունն անախտանիշ է, 32-ամյա հարձակվողն ինքնամեկուսացվել է:
Նշենք, որ իր հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի փետրվարի 26-ին Բունդեսլիգայում՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: