Անվանի մարզիչը կարող է դառնալ ՊՍԺ-ի մարզական տնօրեն

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է զբաղեցնել ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնում է Footmercato-ն։

Այդպ դեպքում Լեոնարդոն կլքի իր պաշտոնը։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է 52-ամյա բրազիլացու աշխատանքից։ Բացի այդ, նշվում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություններ ունի, որոնք կհանգեցնեն Լեոնարդոյի դեմ հետաքննության մեկնարկին։

72-ամյա Վենգերը ներկայումս աշխատում է որպես ՖԻՖԱ-ի գլոբալ զարգացման տնօրեն: