«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն անհատական զրույցներ է վարում Կրիշտիանու Ռոնալդուի, Բրունու Ֆերնանդեշի, Պոլ Պոգբայի և թիմի այլ խաղացողների հետ՝ փորձելով լուծել ներքին կոնֆլիկտները, հաղորդում է Daily Mail-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն ցանկանում է դառնալ «կարմիր սատանաների» նոր ավագը, իսկ ներկայիս ավագ Հարի Մագուայրը մտադիր չէ հրաժարվել ավագի թևկապից։ Ավելի ուշ Ռանգնիկը հայտարարել էր, որ չի բարձրացրել թիմի ավագին փոխելու հարցը։
«Հեշտ չէ աշխատել մի թիմի հետ, որը ես չեմ հավաքել, սա արդարացում չէ, այլ փաստ: Ինձ համար կարևոր է գտնել խաղացողների ճիշտ համակցությունը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում կմրցի «Լիդսի» հետ: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։