ՊՍԺ-ն շաբաթ օրը Լիգա 1-ի 25-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվեց «Նանտին» (1:3):
Ընդմիջման գնալիս փարիզյան ակումբը պարտվում էր 0։3 հաշվով։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ ՊՍԺ-ն 2010 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի առաջնության խաղում 3 գնդակ է բաց թողել առաջին խաղակեսում։ Այնժամ թիմը նույնպիսի հաշվով պարտություն էր կրել «Սոշոյից» (1:3): Հատկանշական է, որ այն ժամանակ «Սոշոն» գլխավորում էր «Նանտի» ներկայիս մարզիչ Անտուան Կամբուարը։
Ֆրանսիական գրանդն այժմ 59 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ 13 միավորով գերազանցելով «Մարսելին»: