Նեյմարը հիասթափված է Բրազիլիայի հավաքականի խաղի նկատմամբ հետաքրքրության նվազման պատճառով:
«Այսօր Բրազիլիայի հավաքականը շատ է հեռացել երկրպագուներից։ Չգիտեմ, թե դա ինչպես եղավ, բայց մեր հանդիպումների մասին հիմա շատ քիչ է խոսվում։
Ցավալի է լինել մի սերնդի ներկայացուցիչ, որում Բրազիլիայի ազգային հավաքականի խաղն այլևս չի ընկալվում որպես կարևոր իրադարձություն»,- ասել է ՊՍԺ-ի 30-ամյա ֆուտբոլիստը Fenomenos-ի եթերում: