«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի «Նորվիչի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ։ Դա եգիպտացու 150-րդ գոլն էր մերսիսայդյան ակումբի կազմում։
«Իհարկե, ուրախ եմ, որ 150 գոլ եմ խփել։ Հպարտ եմ, որ գոլ եմ խփում այս ակումբի համար, իսկ ամենակարևորը խաղերում հաղթելն է, ինչը մենք արեցինք այսօր»,- 29-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Սալահը «Լիվերպուլում» իր հոբելյանական գոլը խփեց թիմի կազմում 233-րդ խաղում: