«Մանչեսթեր Յունայթեդում» զղջում են, որ պայմանագիր են կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, եթե նա ցանկանա հեռանալ անգլիական ակումբից։

Ինչպես հայտնում է The Mirror-ը՝ 37-ամյա ռմբարկուն պատրաստ կլինի ամռանը հեռանալ «Յունայթեդից», եթե ակումբը չկարողանա նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Անգլիական ակումբը թույլ կտա պորտուգալացի ֆուտբոլիստին հեռանալ, եթե նա հասկացնի, որ ցանկանում է լքել թիմը:

Նշվում է, որ «Յունայթեդում» աստիճանաբար գալիս են այն կարծիքին, որ Ռոնալդուի վերադարձը «Յունայթեդ» 11 տարի անց սխալ էր՝ պայմանավորված և՛ կոմերցիոն գործոններով, և՛ նրան՝ «Մանչեսթեր Սիթիին» միանալուն խանգարելու վճռականությամբ:

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։