«Մանչեսթեր Սիթիի» ավագ Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի խաղում «Թոթենհեմից» կրած տնային պարտությունը (2:3):
«Մենք կարծում էինք, որ ոչ-ոքի կավարտենք հանդիպումը: Նայելով, թե ինչպես դասավորվեց խաղը, մենք արժանի էինք հաղթանակին: Սակայն ֆուտբոլը երբեմն կարող է խելահեղ լինել, իսկ այսօր մենք սխալվում էինք պարզ իրավիճակներում։ Մենք նրանց գնդակ տվեցինք, որպեսզի կարողանան հակագրոհել, և դա մեզ տանում էր դեպի պարտություն։
Երբեմն պետք են նման հանդիպումները, որպեսզի կարողանաս դաս քաղել դրանցից: Սա ահազանգ է մեզ համար: Մրցաշրջանի ավարտը դեռ շատ հեռու է»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։