Դեյան Կուլուշևսկի. «Անտոնիո Կոնտեն միայն հաղթանակ է ցանկանում»

«Թոթենհեմի» վինգեր Դեյան Կուլուշևսկին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ համատեղ աշխատանքի մասին:

«Զարմանալի է աշխատել Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ: Նա միայն ցանկանում է հաղթել: Կոնտեն հիանալի մենթալիտետ ունի, մենք անհավանական աշխատանք ենք կատարում մարզումների ժամանակ»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը: 

Հիշեցնենք, որ Կուլուշևսկին այս տարվա հունվարին է «Յուվենտուսից» վարձակալական հիմունքներով տեղափոխվել լոնդոնյան ակումբ: