«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին աջակցել է թիմի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեին:
«Ուսմանն ընդամենը մեր ֆուտբոլիստներից մեկն է։ Ե՞րբ ենք նրան խաղադաշտ թողնելու։ Երբ մենք կհամարենք, որ դա լավ որոշում է:
Դեմբելեն շատ լավ սկսեց «Նապոլիի» դեմ խաղը։ Համոզված եմ, որ նա մեզ շատ կօգնի։ Նրա հասցեին ուղղված սուլոցների խնդի՞րը: Այդ խնդիրն արդեն լուծված է»,- ասել է 42-ամյա մասնագետը: