Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Վիլյառեալի» դեմ առաջին հանդիպումը, հայտնում է Football Italia-ն։
Երեկ՝ փետրվարի 18-ին, 27-ամյա իտալացին մկանային վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղից առաջ (1:1):
Հիշեցնենք, որ թիմում այս պահին մնացած միակ կենտրոնական պաշտպանը Մատյաս դե Լիխտն է, մնացած բոլորը վնասվածք ունեն:
«Վիլյառեալ» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: