Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրի «Տորինոյի» հետ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին (1:1).
«Սա կարևոր արդյունք է, քանի որ մենք շարունակում ենք վերջին երկու-երեք ամիսների դրական արդյունքների շարքը։
Հեշտ չէր, մենք չգերազանցեցինք «Տորինոյին», բայց լավ խաղ ցուցադրեցինք։
Ես կասեի, որ տղաները լավ հանդիպում անցկացրին նվիրվածության առումով, նրանք փորձում էին հաղթել մինչև վերջ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։