«Յուվենտուսի» մի քանի ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել Իտալիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղում (1:1):
Նախախաղային մարզման ժամանակ վնասվածք է ստացել պաշտպան Դանիելե Ռուգանին: Նրան մեկնարկային կազմում փոխարինեց Լուկա Պելեգրինին։
Հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ,նաևՊելեգրինին։ Ընդմիջմանը նրան փոխարինեց Մատիա Դե Շիլյոն։
Դրանից հետո վնասվածք ստացավ, նաև հարձակվող Պաուլո Դիբալան։ 54-րդ րոպեին նրան փոխարինեց Ուեսթոն Մաքքենին։
Վնասվածքների լրջության մասին դեռ տեղեկություններ չկան: