Հայտնի է, թե որ դեպքում «Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի Զլատան Իբրահիմովիչին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Sportmediaset-ը։

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 40-ամյա շվեդին։

Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը պետք է գնա աշխատավարձի կրճատման. այժմ հարձակվողը ստանում է տարեկան 7 միլիոն եվրո, իսկ նոր պայմանագրով «Միլանը» պատրաստ է վճարել 3 միլիոն եվրո։