Մեմֆիս Դեպայի ապագան «Բարսելոնայում» անորոշ է

Մեմֆիս Դեպայը կարող է հեռանալ «Բարսելոնայից»

Ինչպես հայտնում է Le Quotidien du Sport-ը, հոլանդացի ֆուտբոլիստի շրջապատը վերջերս կապի մեջ է եղել Լիոնի հետ, որի կազմում նա նախկինում խաղացել է:

Դեպայը կատալոնական ակումբին միացել է 2021 թվականի հուլիսին ։

Այս մրցաշրջանում Դեպայը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։