Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմայի» առաջիկա հանդիպումը

Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Ռոման» տանը կմրցի «Վերոնայի» հետ: Խաղը կկայանա փետրվարի 19-ին Երևանի ժամանակով` 21:00-ին:

Ինչպես հայտնում է իտալական La Repubblica պարբերականը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի հանդիպումը:

Այնուամենայնիվ, պարբերականը չի նշում, թե որն է մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոյի նման որոշման պատճառը: