Էդի Հոու. «Հուսով ենք, որ Կիրանը կվերադառնա մինչև մրցաշրջանի ավարտը»

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն ասել է, որ «կաչաղակների» պաշտպան Կիրան Տրիպյերը կարող է բաց թողնել 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածը վնասվածքի պատճառով:

«Հուսով ենք, որ Կիրանը կվերադառնա մինչև մրցաշրջանի ավարտը, բայց պարզ է, որ նա լուրջ վնասվածք ունի։

Սա լուրջ հարված է, թիմի համար։ Կտեսնենք, թե ինչպես է Տրիփիերը անցնում վերականգնողական փուլը:

Մենք կկարոտենք նրան, բայց  վստահ ենք, որ կկարողանանք լրացնել՝ Տրիպիերի կորուստը»,- ասել է մարզիչը: