Դիմիտար Բերբատովը խոստովանել է, որ Կրիշտիանու Ռոնալդուին պետք է դարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը մեկնաբանել է այն լուրերը, թե պաշտպան Հարի Մագուայրը կոնֆլիկտ է ունեցել պորտուգալացու հետ ավագի թևկապի պատճառով։
«Ակնհայտ է, որ Ռոնալդուն ֆուտբոլի խորհրդանիշն է, նա հասել է ամեն ինչի:
Երբ թիմում կա այդպիսի ֆուտբոլիստ, պետք է օգտագործել նրան, խորհուրդ հարցնել նրանից և լսել, թե ինչ է ասում։
Նա օրինակ է ծառայում մարզումների ժամանակ, իր խաղով։
Ռոնալդուին ավագ դարձնելը խելամիտ կլիներ, որովհետև Կրիշը շատ փորձառու ֆուտբոլիստ է», ասել է Դիմիտարը: