Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ պարտվեց «Թոթենհեմին»։
Ընդհատվեց ԱՊԼ-ում «քաղաքայինների» 15 խաղից բաղկացած անպարտելիության շարքը, որը սկսվել էր նախորդ տարվա նոյեմբերից:
Այդ հատվածում Պեպ Գվարդիոլայի թիմը տարել էր 14 հաղթանակ և 1 անգամ խաղացել ոչ-ոքի:
Ընդհանուր առմամբ, այս պարտությունը «Սիթիի» համար երրորդն էր Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում, որից երկուսը՝ «Թոթենհեմից»: