ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան, ում պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, գրավել է Հարավամերիկյան ակումբների ուշադրությունը։
Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացուն ցանկանում են իրենց թիմում՝ «Ատլետիկո Մինեյրոն», «Ֆլամենգոն» և «Կորինտիանսը»:
Այնուամենայնիվ, դի Մարիայի առաջնահերթությունը կարիերան Եվրոպայում շարունակելն է։