Հայտնի է՝ «Լիվերպուլի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն հունվարին ճանաչվել է «Լիվերպուլի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Հունվարին նա «Լիվերպուլի» կազմում մասնակցել է վեց հանդիպման և դարձել չորս գոլի հեղինակ։

«Սա շատ յուրահատուկ ամիս էր իմ և թիմի համար: Հատկապես հաճելի է լավ ֆուտբոլ խաղալն ու երկրպագուների կողմից ճանաչում ստանալը։

Շնորհակալություն բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Հուսով եմ, որ հաջորդ ամիսը նույնպես առանձնահատուկ կլինի»,- ասել է Ֆաբինյոն:

Դեկտեմբերին Մոհամեդ Սալահը արժանացավ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։