Դիոգո Ժոտան վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան կոճի կապանների վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» հետ խաղում, փետրվարի 17-ին Twitter-ում հայտնել է լրագրող Դեյվիդ Մեդոքը։

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա պորտուգալացին բաց կթողնի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի «Նորվիչ Սիթիի» հետ հանդիպումը (փետրվարի 19)։

Նշվում է, որ հարձակվողը ֆիզիոթերապևտների հետ վերականգնողական կուրս կանցնի և կարող է վերականգնվել Լիգայի գավաթի «Չելսիի» դեմ վերջին խաղին (փետրվարի 27):

Այս մրցաշրջանում Ժոտան «Լիվերպուլի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։