Կառլո Անչելոտտի. «Արդյունքը մեր խնդիրներից ամենափոքրն է»

Կառլո Անչելոտտին խոսել է Մադրիդի «Ռեալի» Չեմպիոնների Լիգայում հաղթելու հնարավորությունների մասին.

«Սերուցքայինների» մարզիչը պատասխանել է մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի հետ (0:1) հանդիպման վերաբերյալ հարցերին։

«Ես խոսեցի նախագահի և ֆուտբոլիստների հետ, նրանք ցավում են նույնքան, որքան մենք բոլորս: Թիմի իմիջը տուժել է.

Արդյունքը մեր խնդիրներից ամենափոքրն է, քանի որ, իրականում, այն կարելի է շտկել: Մեր ելույթը շատ ավելի վատն էր։

Քննադատությունն արդարացված է, առաջին քննադատը ես եմ, և ես պատասխանատվություն եմ կրում»,- ասել է մարզիչը: