Անտոնիո Կոնտեն տարակուսանքի մեջ է

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ վայելում է անգլիական թիմի ղեկին անցկացրած ժամանակը:

«Ես միշտ ասել եմ, որ հաճույք եմ ստանում «Թոթենհեմում» ժամանակ անցկացնելուց։ Հաճույք եմ ստանում այս ֆուտբոլիստների հետ աշխատելուց:

Չգիտեմ, թե ինչու են մարդիկ ցանկանում խնդիրներ ստեղծել մարզչի և ակումբի միջև», –  ասել է Կոնտեն: