Յուրգեն Կլոպը հայտարարություն է արել Դիոգո Ժոտայի առողջական վիճակի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ «Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան բաց կթողնի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի «Նորվիչի» դեմ հանդիպումը։

Դիոգոն չի խաղա Նորվիչի հետ. Մնացածը դեռ ամբողջությամբ պարզ չէ, անհրաժեշտ է, որ բժիշկները նոր հետազոտություն անցկացնեն»,- Կլոպի խոսքը մեջբերում է լրագրող Ջեյմս Պիրսը։