Յան Օբլակը պատմել է «Ատլետիկոյում» տիրող իրավիճակի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմում տիրող իրավիճակի մասին։

«Սա դժվար պահ է, մենք բոլորս պետք է կատարելագործվենք: Իրավիճակը, որում հայտնվել է «Ատլետիկոն», տագնապալի է:

Միայն խոսելը բավարար չէ. մենք պետք է բարձրացնենք մեր մակարդակը, եթե ցանկանում ենք հաջորդ մրցաշրջանում հայտնվել Չեմպիոնների լիգայում»,- ասել է դարպասապահը: