Սիմոնե Ինձագի. ««Ինտերն» ավելիին էր արժանի»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլին» 0:2 հաշվով պարտվելուց հետո մեկնաբանել է արդյունքը:

«Հուսով եմ, որ մենք չենք խաղա «Լիվերպուլի» հետ յուրաքանչյուր խաղում: Ես հպարտ եմ իմ թիմով: Ցավոք սրտի, մեր լավագույն խաղի պահին մեզ չհաջողվեց խփել այդքան արժանի գոլը, և «Լիվերպուլն» օգտվեց առաջին ուշադրության կորստից։

Իհարկե, մենք ավելիին էինք արժանի, բայց այսօրվա մրցելույթը լավ ապագայի համար է: Ըստ իս՝ «Լիվերպուլը» Եվրոպայի լավագույն 2 թիմերից մեկն է։ «Ինտերը» լավ դիմակայեց և ավելիին էր արժանի:

Կարծում եմ՝ սա ամենաուժեղ մրցակիցն է, որին մենք հանդիպել ենք այս մրցաշրջանում»,- 45-ամյա մասնագետին է ցիտում Football Italia-ն: