Մոհամեդ Սալահը կրկնել է Չեմպիոնների Լիգայի յուրահատուկ նվաճումը

Նախօրեին Միլանում կայացավ ՉԼ 1/8 եզրափակիչ փուլի «Ինտեր» – «Լիվերպուլ» դիմակայության առաջին հանդիպումը։ Այն ավարտվեց անգլիական ակումբի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Այդ խաղում մերսիսայդյան ակումբի գոլերից մեկի հեղինակը հարձակվող Մոհամեդ Սալահն էր։

Եգիպտացին պատմության միայն երկրորդ ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների Լիգայի մեկ խաղարկության ընթացքում գոլ է խփել ինչպես «Ինտերին», այնպես էլ «Միլանին», հայտնում է Opta-ն:

Սեպտեմբերին և դեկտեմբերին 29-ամյա ռմբարկուն գրավել էր «Միլանի» դարպասը մրցաշարի խմբային փուլում։ Ավելի վաղ այս նվաճմանը հասել էր միայն Պիտեր Քրաուչը, ով դա արել էր 2010/11 մրցաշրջանում՝ «Թոթենհեմի» կազմում։