«Լիվերպուլը» երկարացրեց իր անպարտելիության շարքը

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» Միլանում 2:0 հաշվով հաղթեց «Ինտերին»:

Յուրգեն Կլոպի թիմը բոլոր մրցաշարերում իր անպարտելիության շարքը երկարացրել է՝ հասցնելով 10 հանդիպման՝ 8 հաղթանակ, 2 ոչ-ոքի։

2022 թվականին մերսիսայդցիները ոչ մի պարտություն չեն կրել։ Վերջին անգամ «Լիվերպուլը» պարտվել է «Լեսթերին» (0:1)՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ին։