Դիեգո Մարադոնայի որդին ասել է, թե ում կերկրպագեր հայրը՝ «Բարսելոնա» – «Նապոլի» խաղում

Դիեգո Մարադոնայի որդին խոսել է «Բարսելոնա»-«Նապոլի» հանդիպման մասին.

Դիեգո Մարադոնա կրտսերը պատասխանել է այն հարցին, թե ում կերկրպագեր իր հայրը:

Մարադոնա ավագը հանդես է եկել երկու թիմերում: Նա «Բարսելոնայում» խաղացել է 1982-1984 թվականներին, իսկ «Նապոլիում»՝ 1984-1991 թվականներին։

«Դա, անշուշտ, նրա խաղը կլիներ, հաշվի առնելով այն ամենը ինչ նա տվել է երկու թիմերին, բայց կարծում եմ հայրս կերկրպագեր իտալացիներին»,- ասել է նա: